Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության երրորդ տուրում Շախմատի Հայաստանի թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի ընտրանուն։ Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Ռոբերտ Փիլիպոսյանն ու Բենիկ Ագասարովը, իսկ Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը վաստակեցին կեսական միավոր։ Առաջին տուրում մեր թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել էր Իսրայելի թիմին, իսկ երկրորդ տուրում 2:2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Սլովենիայի թիմի հետ։
Նշենք, որ Հայաստանն ու Ռումինիան 2,5-ական միավորով կիսում են երկրորդ տեղը։ Առաջատարը Իսրայելի գլխավոր թիմն է՝ 3 միավորով։ Չորրորդ խաղափուլում մեր պատանիները մրցելու են առաջնությունում ամենաբարձր վարկանիշն ունեցող Իսրայելի թիմի դեմ: