«Նոան» նորեկ ունի. ակումբը հայտարարել է 27-ամյա ալբանացի հարձակվող Էրալդո Չինարիի հետ պայմանագիր կնքելու մասին:
Չինարին կարիերան սկսել է ալբանական «Վլազնիայում»: 2018 թվականին տեղափոխվել է Տիրանայի «Պարտիզանիում», որի կազմում 2018/19 մրցաշրջանում դարձել է Ալբանիայի չեմպիոն։ Տիրանան ներկայացնող այս թիմում Չինարին 3 մրցաշրջանում անցկացրել է 75 խաղ ու դարձել 24 գոլի հեղինակ։
«Նոային» միանալուց հետո թիմի նորեկն ասել է․ «Ուրախ եմ, որ այստեղ եմ: Անելու եմ հնարավոր ամեն բան, որպեսզի թիմին օգնեմ չեմպիոն դառնալ այս մրցաշրջանում»:
«Պարտիզանիից» հետո ալբանացի հարձակվողը 2 մրցաշրջան անցկացրել է «Սամսունսպորում»: Ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել հյուսիսմակեդոնական «Շկենդիայից»։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Նոան» մրցելու է հենց «Շկենդիայի» հետ։