Լոնդոնի «Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարել է բրազիլական «Պալմեյրասից» 17-ամյա վինգեր Էստևաո Վիլիանի տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստը անգլիացիներին կմիանա 2025 թվականի ամռանը։
Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ ակումբները համաձայնության են եկել տրանսֆերային պայմանների շուրջ, որոնք ներառում են խաղացողի համար 40 միլիոն եվրո գումար և հավելյալ 25 միլիոն եվրո բոնուսներ:
Հիշեցնենք, որ 17-ամյա Էստևաո Վիլիանը բրազիլական «Կրուզեյրոյի» սան է, որտեղից 2021 թվականին տեղափոխվել է «Պալմեյրաս»։