Հայտնի է դարձել աշխարհի չորրորդ ռակետ, ղազախ թենիսիստուհի Ելենա Ռիբակինայի՝ Բեռլինի WTA-500 մրցաշարից դուրս գալու պատճառը։
Մրցաշարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ելենան ստիպված է եղել հրաժարվել բելառուսցի Վիկտորյա Ազարենկայի դեմ խաղից որովայնի ցավերի պատճառով։ Ռիբակինան հրաժարվել է շարունակել պայքարը, երբ առաջին սեթում հաշիվը 3:1 էր՝ հօգուտ Ազարենկայի։
Ռիբակինան նախատեսում էր խաղալ Իսթբորնում (Մեծ Բրիտանիա) խոտածածկի մրցաշարում, որը կկայանա հունիսի 24-ից 30-ը՝ Ուիմբլդոնից մեկ շաբաթ առաջ։
Հիշեցնենք, որ մրցույթը Բեռլինում կանցկացվի հունիսի 17-ից 23-ը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 802,237 եվրո, գործող չեմպիոնուհին չեխ Պետրա Կվիտովան է, որը այս տարի բաց է թողնում մրցաշարը հղիության պատճառով: