Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է «Ալաշկերտ»՝ ստանձնելով ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ էլ նվաճել է Հայաստանի գավաթը և Սուպերգավաթը։