Իտալիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ ինքնագոլի հեղինակ դարձավ Եվրոպայի առաջնությունում։
Եվրո-2024-ի խմբային փուլի Իսպանիայի դեմ խաղում դա արեց «Սկուադրա աձուրայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆյորին՝ գրավելով սեփական դարպասը։
Հիշեցնենք, որ Իսպանիան և Իտալիան ընգրկված են B խմբում՝ Ալբանիայի և Խորվաթիայի հավաքականների հետ։ Անցկացված երկու տուրերից հետո իսպանացիները 6 միավորով գլխավորում են խումբը, Իտալիան 3 միավորով երկրորդն է։