«Արարատ-Արմենիան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմին է միացել գանացի 26-ամյա վինգեր Էրիկ Օկանսին։
Օկանսիի վերջին ակումբը Բելգիայի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող «Լիերսն» է։ Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել հիմնականում բելգիական թիմերի կազմում («Էյպեն», «Կորտրիկ», «Վասլանդ-Բեվերեն»):
Բարի գալուստ մեր ֆուտբոլային ընտանիք, Էրիկ»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։