Եվրո-2024-ի երկրորդ տուրի Խորվաթիա-Ալբանիա խաղից առաջ (2-2) ալբանացի երկրպագուները գերմանական Համբուրգ քաղաքում տոնական մթնոլորտ են ստեղծել։
Սա գրավել է գերմանացի ոստիկանների ուշադրությունը, որոնք մի քանի րոպե շեղվել են իրենց պարտականություններից ու միացել ալբանացի երկրպագուներին։
Ոստիկաններից երկուսը մի քանի րոպե մասնակցել են ալբանական զվարճանքին՝ փորձելով սովորել նրանց ազգային պարերից մեկը։
German police join Albanian fans in a dance! 🇩🇪❤️#EURO2024 | #CROALB#KuqeZi 🦅 | #ForcaShqipëri 👐 pic.twitter.com/xUyw7RcMvH
— Kosovar Football 🇽🇰 (@kosovarfootball) June 19, 2024
Հիշեցնենք, որ Ալբանինան Եվրո-2024-ում Իսպանիայի, Իտալիայի և Խորվաթիայի հետ ընդկրգված է B խմբում և անցկացրած 2 խաղերից հետո ունի վաստակած 1 միավոր։