Այս պահին Եվրո-2024-ի շրջանակում ընթանում է Գերմանիայի և Հունգարիայի հավաքականների հանդիպումը։
Բունդեսթիմի դարպասապահ Մանուել Նոյերի համար սա 17-րդ հանդիպումն է Եվրոպայի առաջնությունում։
Սա դարպասապահների շրջանում ռեկորդի կրկնությունն է․ միայն լեգենդար իտալացի Ջանլուիջի Բուֆոնն է այդքան խաղ անցկացրել Եվրոյում։
Նոր ռեկորդ սահմանելու համար Նոյերը պետք է հայտնվի Գերմանիայի հավաքականի կազմում Շվեյցարիայի դեմ հաջորդ հանդիպմանը կամ մրցաշարի հետագա խաղերից մեկում: