Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սիլվինոն մեկնաբանել է իր թիմի ոչ-ոքին Խորվաթիայի հետ Եվրոպայի առաջնության 2-րդ տուրի
խաղում (2:2)։
«Առաջին հերթին պետք է արժանին մատուցել մրցակցին, քանի որ Խորվաթիան վերջին մի քանի տարիներին շատ լավ արդյունքներ է ցույց տվել։ Նրանք անհավանական խաղացողներ ունեն: Ամբողջ խաղը դժվար է վերլուծել։
Առաջին խաղակեսը շատ լավ խաղացինք, բայց երկրորդում 15-20 րոպեից ավելի դժվարություններ ունեցանք։ Բայց խաղի վերջում մենք արժանի էինք ոչ-ոքիի»,- Սիլվինյոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։