«Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել հարձակվող Էդգար Մովսեսյանի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Էդգարը երևանյան ակումբ է տեղափոխվել «Նոայից», որտեղ ավարտված մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։