Խորվաթիայի հավաքականի հարձակվող Անդրեյ Կրամարիչը, որը դարձավ Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 2-րդ տուրում Ալբանիայի հետ հանդիպման լավագույն խաղացող, խոսել է խաղի արդյունքի մասին (2:2)։
«Երբեք չէի պատկերացնում, որ այսպիսի հիասթափեցնող հանգամանքներում կտոնենք իմ ծննդյան օրը։ Շատ ավելի լավ կլիներ, եթե երեք միավոր վաստակեինք, և այդպես շարունակվեր մինչև վերջին վայրկյանները։ Սա ֆուտբոլ է՝ երբեմն վերջում գոլ ես խփում, երբեմն էլ բաց ես թողնում»,- Կրամարիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ մինչև 90+5-րդ րոպեն Խորվաթիան հաղթում էր Ալբանիային։