UEFA Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» կմրցի մոլդովական «Զիմբրուի» հետ:
Առաջին խաղը կկայանա Մոլդովայում հուլիսի 25-ին, պատասխան խաղը` օգոստոսի 1-ին։ Թիմը պայքարը սկսելու է հենց այս փուլից:
Վիճակահանության արդյունքում հայտնի է դարձել, որ որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Նոայի» մրցակիցը կլինի Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերեսը»:
Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում թիմի մրցակիցը կլինի Հս. Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիան»:
UEFA Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում հայտնվելու դեպքում «Ուրարտուի» մրցակիցը կլինի չեխական «Բանիկ Օստրավան»:
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», ՉԼ որակավորման առաջին փուլում Մինսկի «Դինամոյին» պարտվելու դեպքում, Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում կխաղա «Սլովան» (Սլովակիա) — «Ստրուգա» (Մակեդոնիա) զույգի պարտվողի հետ