Իսպանական Marca պարբերականը ներկայացրել է Գերմանիայում ընթացող 2024 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականը։
Դարպասապահ՝ Բարտ Վերբրյուգեն (Նիդերլանդներ):
Պաշտպաններ՝ Դանի Կարվախալ (Իսպանիա), Դավիդ Գանկո (Սլովակիա), Ալեսանդրո Բաստոնի (Իտալիա), Տեո Էրնանդես (Ֆրանսիա):
Կիսապաշտպաններ՝ Ֆաբիան Ռուիս (Իսպանիա), Նգոլո Կանտե (Ֆրանսիա), Դենիս Ման (Ռումինիա)։
Հարձակվողներ՝ Արդա Գյուլեր (Թուրքիա), Ջամալ Մուսիալա (Գերմանիա), Կոդի Գակպո (Նիդերլանդներ)։
Հատկանշական է, որ Իսպանիայի, Իտալիայի և Նիդերլանդների հավաքականները ներկայացված են երկուական մասնակցով։