Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը գնահատել է Բունդեսթիմի հաջորդ մրցակցին՝ Հունգարիայի հավաքականին։
«Հունգարիայի հավաքականն ունի հստակ խաղային ձեռագիր՝ երկու հարձակվողներով խաղ, ովքեր շատ լավ գլխով են խաղում: Նրանք հաճախ են գնդակն ուղարկում տուգանային հրապարակ:
Մրցաշարից առաջ կարծում էի, որ Հունգարիան խաղում է մոտավորապես նույն մակարդակով, ինչ Շոտլանդիան։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե մենք ինչպես կդրսևորենք մեզ։
Իհարկե, հունգարացիները ճնշում են զգում, ուստի կարծում եմ, որ նրանք ավելի ագրեսիվ կխաղան, քան Շվեյցարիայի հետ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի կայքը։