Ֆրանսիացի դիմածնոտային վիրաբույժ Մանուել Գավելը հայտարարել է, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո-2024-ում քթի կոտրվածքից հետո ստիպված կլինի խաղալ պաշտպանիչ դիմակով։
«Եթե դիմակը լավ հարմարեցված է, այն չի խանգարի տեսողությանը կամ շնչառությանը։ Սովորաբար դա չի խանգարում մարզվելուն։ Միակ բանը, որ կարող է մի փոքր անհանգստացնել Մբապեին, այն է, եթե դիմակը շատ բարձր լինի նրա ճակատին:
Կարևոր է՝ այդպիսի դիմակը ճիշտ կարգավորվի։ Ի վերջո, նա բարձր մակարդակի մարզիկ է, ով ցանկանում է շարունակել խաղալ։ Ուստի, կարծում եմ, Կիլիանն արագ մի կողմ կթողնի իր վախերը՝ իմանալով, որ իր դեմքը պաշտպանված է»,- Հավելի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։