Եվրո-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի Չեխիայի հետ խաղում (2-1) Պորտուգալիայի հավաքականի հաղթական գոլի հեղինակ Շիկու Կոնսեյսաուն մեկ տարեկան էր, երբ իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուն իր նորամուտը նշեց Եվրոյում։
Կոնսեյսաոն ծնվել է 2002 թվականի դեկտեմբերի 14-ին։ Ռոնալդուն Եվրոյում իր դեբյուտը նշել է 2004 թվականի ամռանը։
Պորտուգալիա-Չեխիա հանդիպումով ավարտվեց Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրը։ Հանդիպումը կայացավ Լայպցիգում և ավարտվեց Պորտուգալիայի հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հաղթական գոլն այս խաղում խփեց հենց Կոնսեյսաուն։