2024 թվականի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում է Գերմանիայում, գրանցվել է արդյունավետության նոր ռեկորդ։
Մրցաշարի առաջին 12 հանդիպումներից հետո գրանցվել է 34 գոլ։
Սա ԵԱ-ի պատմության լավագույն արդյունքն է նման քանակի հանդիպումներից հետո։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2012 թվականին։ Այն ժամանակ 12 հանդիպումներից հետո թիմերը խփել էին 33 գոլ։ Եվրո 2000-ում գրանցվել է 32 գոլ։