Մադրիդի «Ռեալը» պատրաստ է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը 32-ամյա աջ պաշտպան Դանիել Կարվախալի հետ, որը կավարտվի 2025 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Լոս Բլանկոները» մտադիր են Կարվախալին առաջարկել երկարաձգել պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։ Սակայն ընդգծվում է, որ այս պահին մադրիդյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է կարգավորել իրավիճակը կիսապաշտպան Լուկա Մոդրիչի և պաշտպան Լուկաս Վասկեսի աշխատանքային պայմանագրերի երկարաձգման հետ կապված։