ՊՍԺ-ի 17-ամյա կիսապաշտպան Էթան Մբապեն, որը փարիզցիների նախկին հարձակվող Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրն է, հայտարարել է թիմից հեռանալու մասին։
«Երեխայի հոգով և իմ ծնունդից ի վեր աջակցություն ունենալով՝ երազող աչքերով բացահայտեցի այս ակումբը։ Ամեն ինչ սկսվեց գրեթե յոթ տարի առաջ, երբ ես չէի էլ կարող պատկերացնել, որ կանցնեմ նման ճանապարհով։ Իմ առօրյան և իմ սիրտն այս ճամփորդությունից ի վեր թրթռում էր կարմիր և կապույտ գույներով: Յոթ տարվա խաղեր, որոնք ընդմիշտ դրոշմված են իմ գլխում: Յոթ տարի անգին մարդկային և սպորտային հիշողություններ: Անհոգ մանկությունից մինչև իմ պրոֆեսիոնալ առաջին քայլերը, դուք հիմք դրեցիք այն մարդուն և խաղացողին, որը ես ուզում եմ դառնալ:
Այն ամենի համար, ինչ դու տվել ես ինձ, այն բոլոր հրաշալի մարդկանց համար, որոնց ես հանդիպել եմ այդ ճանապարհին, և նրա համար, որ ստիպել ես ինձ աճել, քո հանդեպ ունեցած իմ ողջ անկեղծ սիրով, ես ասում եմ շնորհակալություն և ցտեսություն, ՊՍԺ»,- գրել է Էթան Մբապեն իր սոցիալական ցանցերի էջերում։
Էթան Մբապեն ՊՍԺ-ի համակարգում է 2017 թվականից։