Պորտուգալիայի և Չեխիայի հավաքականները հանդիպում են Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրի վերջին խաղում։
Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում են 41-ամյա պաշտպան Պեպեն և 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Նրանք Եվրոյի պատմության երեք ամենատարեց խաղացողների թվում են (համապատասխանաբար 1-ին և 3-րդ տեղերում): Այս ցուցանիշով երկրորդ տեղում է Հունգարիայի հավաքականի նախկին դարպասապահ Գաբոր Կիրայը (40 տարեկան 86 օրական)։
Պորտուգալիայի և Չեխիայի հավաքականների հանդիպումն անցկացվում է Լայպցիգի մարզադաշտում։