Դորտմունդի «Բորուսիայի» հետաքրքրությունների շրջանակում է «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գվինեացին դորտմունդցիների գլխավոր տրանսֆերային նպատակն է այս ամառվա համար:
Գերմանական ակումբի ներկայացուցիչներն արդեն իրենց նախագիծն են ներկայացրել ֆուտբոլիստին ու պայմանագիր առաջարկել։
«Բորուսիան» պատրաստ է ակտիվացնել նաև Գուիրասիի կլաուսուլան (տրանսֆերի փոխհատուցման գումարը), որը կազմում է 17,5 մլն եվրո։ Այժմ ամեն ինչ կախված է հենց ֆուտբոլիստից, ով ավելի վաղ հայտարարել էր «Բավարիա» տեղափոխվելու ցանկության մասին։