Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության Ավստրիայի հավաքականի հետ խաղում (1:0) հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի մասին։
«Հուսով ենք, որ նա շատ արագ կապաքինվի, սա երեկոյի մի փոքր անհանգստություն է, նորություն չունենք։ Գիտեմ, որ այն շատ ցավոտ է: Ինձ հետ նման բան եղել է նախկինում»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում Lequipe-ը: Հիշեցնենք, որ Մբապեն քթի կոտրվածք է ստացել։