Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը Շոտլանդիայի հետ Եվրո-2024-ի մեկնարկային խաղի նախավարժանքի ժամանակ կոտրել է շոտլանդացի երկրպագուի ձեռքը։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա հարձակվողը հարվածել է դարպասի ուղղությամբ սակայն գնդակը դիպել է 43-ամյա երկրպագուին, որը նստած է եղել առաջին շարքում՝ դարպասի հետևում։ Արդյունքում տղամարդը հոսպիտալացվել է և հիվանդանոցից է հետևել Եվրո-2024-ի մեկնարկային խաղին։ Հաղորդվում է, որ երկրպագուն վիրահատության կարիք չի ունեցել և կեսգիշերն անց դուրս է գրվել հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կայացել է Եվրո-2024-ի Գերմանիա — Շոտլանդիա խաղը որում «Բունդեսթիմը» 5։1 հաշվով պարտության է մատնել Շոտլանդիայի ընտրանուն։