Ավստրիայի հավաքականի պաշտպան Կևին Դանսոն խոսել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի մասին։ Եվրո-2024-ի առաջին տուրի խաղում Մբապեն Դանսոյի հետ բախման արդյունքում քթի վնասվածք էր ստացել։
«Շատ եմ ցավում, որ Կիլիանը վնասվածք է ստացել։ Մաղթում եմ նրան շուտափույթ ապաքինում։ Հույս ունեմ, որ նա արագ կվերադառնա խաղադաշտ»,- գրել է խաղացողը սոցցանցի իր էջում։
Մբապեն 86-րդ րոպեին բախվել էր Դանսոյին, որից հետո հայտնվել խոտածածկին։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նա վիրահատության կարիք կունենա, սակայն Դյուսելդորֆի հիվանդանոցում հետազոտվելուց հետո որոշվել է, որ այս պահին վիրահատական միջամտության կարիք չկա։
Եվրո-2024-ի երկրորդ խաղում Ֆրանսիան հունիսի 21-ին կմցրի Նիդերլանդների, իսկ հունիսի 25-ին՝ Լեհաստանի հետ։