Անգլիացի երկրպագուն Եվրո-2024-ի խմբային փուլի Սերբիայի հետ խաղից հետո գիշերել է մարզադաշտում։ Անգլիացի երկրպագուն իր սոցցանցերում խոսել է այս միջադեպի մասին։
Գելզենկիրխենի ստադիոնում կայացած խաղի ժամանակ տղամարդը հարբած քնել է և արթնացավ առավոտյան ժամը չորսին, երբ մարզադաշտում ոչ ոք չի եղել։ Ստյուարդներն ու ոստիկանները չեն նկատել տրիբունաներում քնած երկրպագուին։
Անգլիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթել Սերբիայի ընտրանուն։ Այս հանդիպման միակ գոլը խփել է Ջուդ Բելինգհեմը։