Դիդյե Դեշամը 100-րդ հաղթանակն է տարել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Ֆրանսիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթել է Ավստրիայի ընտրանուն։
Այս հաղթանակը հոբելյանական էր Դեշամի համար։ Բացի այդ, նրա գլխավորությամբ թիմը գրանցել է 30 ոչ-ոքի և կրել 24 պարտություն։
Հաղթանակների քանակով Դեշամը ռեկորդակիր է Ֆրանսիայի հավաքականի մարզիչների շարքում։ Երկրորդ տեղը կիսում են Միշել Իդալգոն և Ռայմոն Դոմենեկը (41-ական)։