Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Ն’Գոլո Կանտեի խաղը Եվրո-2024-ի Ավստրիայի հետ խաղում (1-0).
«Կանտեի ներդրո՞ւմը.․․ Այդ պատճառով ես նրան հրավիրեցի Եվրո՝ համոզվելով, որ նա կվերականգնի իր լավագույն մարզավիճակը:
Նա ունի ինտելեկտ, գնդակները մրցակցից խլելու ունակություն։ Ավստրիայի դեմ խաղում նա փայլեց։ Բացի այդ, նրան օգնեցին նաև Ռաբյոն ու Գրիզմանը»,- Դեշամի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։
Ավստրիա-Ֆրանսիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հենց Կանտեն։