Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը Եվրո-2024-ի առաջին խաղում Ֆրանսիայից կրած պարտությունից հետո (0-1) խոսել է Լեհաստանի հավաքականի հետ հաջորդ հանդիպման մասին։
Հաջորդ խաղում Ֆրանսիան հունիսի 21-ին կխաղա Նիդեռլանդների հետ, Ավստրիան կհանդիպի Լեհաստանի հետ։
«Ոչ ոք Վեբերին չի մեղադրում ինքնագոլի համար։ Բայց կարևոր է նաև, որ նա իրեն չմեղադրի։
Լեհաստանի հետ խաղը մեզ համար կլինի եզրափակիչ։ Ով հաղթի այս խաղում, ամենայն հավանականությամբ առաջ կանցնի: Մենք դեռ մրցաշարից առաջ գիտեինք, որ երկրորդ խաղը, հավանաբար, որոշիչ է լինելու»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։