Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը Եվրո-2024-ի առաջին խաղում Ֆրանսիայից կրած պարտությունից հետո (0-1) մեկնաբանել է հանդիպումը.
«Մենք հնարավորություններ ստեղծեցինք։ Իհարկե, Ֆրանսիան էլ իր պահերն ուներ։ Մեր դարպասապահը հիանալի գործեց: Ես չեմ կարող իմ թիմին որևէ բանում մեղադրել։ Ֆուտբոլիստները միշտ չէ, որ ճիշտ որոշումներ են կայացրել, բայց չմոռանանք, թե ովքեր էին մեր մրցակիցները։
Պարզապես նայեք նրանց կազմին, ներառյալ փոխարինողներին: Մենք պետք է համեստ լինենք: Մենք պարտվեցինք և պետք է ազնիվ լինենք։
Ֆրանսիան արժանի էր հաղթանակի` ստեղծելով ավելի շատ հնարավորություններ։ Բայց մենք խաղի մեջ էինք մինչև վերջին րոպեն, ամեն ինչ արեցինք»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։