Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը Ավստրիայի նկատմամբ (1-0) Եվրո-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի խաղում.
«Կարծում եմ՝ Ֆրանսիան այս մրցաշարում շատ կոմպակտ կխաղա, իսկ Մբապեն կստեղծագործի հարձակման գծում։
Ավստրիան լավ հանդիպում անցկացրեց. առաջին 70 րոպեներին այս թիմերը ցուցադրեցին լավագույն ֆուտբոլը մրցաշարի սկզբից ի վեր»,- Նևիլի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հաջորդ խաղում Ֆրանսիան հունիսի 21-ին կխաղա Նիդեռլանդների հետ, Ավստրիան կհանդիպի Լեհաստանի հետ։