Եվրո-2024-ի խմբային մրցաշարի 1-ին տուրում Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Ավստրիային՝ 1-0։
Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն փոխարինման է դուրս եկել 90-րդ րոպեին։ Այսպիսով, հարձակվողը դարձավ Ֆրանսիայի հավաքականի ամենատարեց խաղացողը Եվրոպայի առաջնությունում՝ խաղադաշտ դուրս գալով 37 տարեկան 261 օրականում։
Երկրորդ տեղում Բերնար Լաման է Եվրո-2000-ում (37 տարի 75 օր), իսկ Լիլիան Թուրամը Եվրո-2008-ում (36 տարի 164 օր) եզրափակում է լավագույն եռյակը:
Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 129 հանդիպում. նա զբաղեցնում է երրորդ տեղը Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով և թիմի լավագույն ռմբարկուն է: