Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն ճանաչվել է Ավստրիայի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի խաղի լավագույն ֆուտբոլիստ։
Հանդիպումն ավարտվել է ֆրանսիացիների հաղթանակով՝ 1-0 հաշվով։
33-ամյա ֆրանսիացին ամբողջ հանդիպումն անցկացրեց խաղադաշտում՝ կատարելով ճշգրիտ փոխանցումների 87 տոկոս և երկու հարված դարպասին։
Հաջորդ խաղում Ֆրանսիան հունիսի 21-ին կխաղա Նիդեռլանդների հետ, Ավստրիան կհանդիպի Լեհաստանի հետ։