Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Յան Ռայթը խոսել է Եվրո-2024-ի առաջին տուրում Ֆրանսիայի՝ Ավստրիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի (0:1) մասին։
«Եթե Ավստրիան կարողանա պահպանել իր շանսերը մինչև վերջին տուրը, կարծում եմ, որ կարող է հաղթել Նիդերլանդների հավաքականին»,- Ռայթի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հաջորդ խաղում Ֆրանսիան հունիսի 21-ին կխաղա Նիդերլանդների հետ, նույն օրը Ավստրիան կհանդիպի Լեհաստանի հետ։