Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն խոսել է Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Սլովակիայից (0:1) կրած պարտության մասին։
«Ես գիտեի, որ վաղ թե ուշ մենք պարտվելու ենք։ Ցավոք սրտի, դա տեղի ունեցավ այսօր։ Մենք շատ պահեր ստեղծեցինք, և եթե գոլ խփեինք, խաղն ավելի հեշտ կլիներ։
Միակ բանը, որ մեզ չհաջողվեց, գոլ խփելն էր։ Մենք նրանցից շատ պահեր ունեինք։ Դա խաղի մի մասն է: Իհարկե, ֆուտբոլիստները հիասթափված էին»,- Տեդեսկոյի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հաջորդ խաղում Բելգիան հունիսի 22-ին կխաղա Ռումինիայի հետ, Սլովակիան հունիսի 21-ին կհանդիպի Ուկրաինային։