Սլովակիայի հավաքականի կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկան ամփոփել է Եվրո-2024-ի խմբային մրցաշարի Բելգիայի հետ հանդիպման արդյունքները (1-0).
«Մեր բախտը, հնարավոր է, մի փոքր բերեց, բայց մենք արժանի էինք հաղթանակի:
Իհարկե, ես ուրախ եմ լավագույն խաղացողի մրցանակի համար, բայց ավելի շատ ուրախ եմ հաղթանակի համար:
Սա վտանգավոր հաշիվ էր, բայց չի կարելի ակնկալել, որ մեծ տարբերությամբ կհաղթես այսպիսի թիմի: Սա միանշանակ լավ մեկնարկ է մեզ համար մրցաշարում»,- Լոբոտկայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։