Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սեսկ Ֆաբրեգասը, որն իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչն է, կոշտ է խոսել Անգլիայի հավաքականի առաջատարներ Ֆիլիպ Ֆոդենի և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի խաղի մասին Սերբիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1-ին տուրի խաղում (1:0):
«Դուք խոսում եք վերաբերմունքի՞ մասին։ Ոչ, ամեն ինչ կապված է մտածելակերպի հետ: Չի կարելի ասել, որ Տրենտի, Ֆոդենի, Բելինգհեմի և Ռայսի նման խաղացողները հմտություն չունեն խաղադաշտի ցանկացած մասում գնդակին տիրելու համար: Գլխավորն այն է՝ ցանկանո՞ւմ ես ին-որ բան փոխել գնդակին տիրելու ժամանակ: Ցանկանու՞մ ես, որ ինչ-որ բան պատահի: Քեզ դուր գալի՞ս է գնդակը ճնշման տակ ստանալը:
Երբ անգլիացիները սկսեցին մի փոքր սեղմել, տեսանք, որ Ֆոդենը առանց դարպասին նայելու սկսեց հարվածել գնդակին։ Նույնը Տրենտը․ դա նրանց նման չէ: Մենք երբեք չենք տեսել, որ Չավին, Ինյեստան և վերջին 15-20 տարիների մյուս բարձրակարգ խաղացողները նման բան անեն։ Աճելու համար պետք է պատասխանատվություն ստանձնել: Կարծում եմ՝ Ֆոդենի նման խաղացողները պետք է իրենց վրա վերցնեն խաղը»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: