Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում հանդիպեցին Սլովակիայի և Բելգիայի հավաքականները։
Հանդիպումն ավարտվեց սլովակ ֆուտբոլիստների հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գոլ իր ակտիվում գրանցեց Շրանցը՝ աչքի ըկնելով 7-րդ րոպեին։
Հանդիպման 57-րդ րոպեին Ռոմելու Լուկակուի գոլը չեղարկվեց, իսկ խաղավերջում նույն Ռոմելուն նորից հավասարեցրեց հանդիպման հաշիվը, սակայն VAR-ը դիտելուց հետո մրցավարը կրկին չեղարկեց այդ գոլը։
Այս խաղից հետո C խմբի մրցաշարային աղյուսակում Ռումինիան և Սլովակիան ունեն երեքական միավոր, իսկ Ուկրաինան և Բելգիան դեռ միավոր չեն վաստակել։