Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն արգելել է 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ամենամոտ մարդկանց մնալ ազգային հավաքականի հետ նույն հյուրանոցում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրիշտիանուի ընկերները միշտ մասնակցել են թիմի հանդիպումներին, ուղեկցել են պորտուգալացի աստղին և նույնիսկ իրենց սենյակներն են ունեցել։ Հաղորդվում է, որ պորտուգալացի մարզիչը կայացրել է այս որոշումը խաղացողների և, մասնավորապես, Ռոնալդուի կենտրոնացումը մեծացնելու համար։ Նշվում է, որ թիմը բարձր է գնահատում հարձակվողի համաձայնությունը այս պայմանին: