Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը Ավստրիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումից առաջ խոսել է իր ազգային թիմի պաշտպանության մասին։ Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։
«Ինձ համար սա հնարավորինս հեռու գնալու հիմքերից մեկն է. ամուր պաշտպանություն, ամուր թիմ, որն աշխատում է միասին, որտեղ յուրաքանչյուր խաղացող տալիս է ամեն ինչ պաշտպանությունում օգնելու համար: Հարձակման ժամանակ մենք նույնպես շատ խաղացողներ ունենք, ովքեր հանդիպման ցանկացած պահի կարող են վնասել մրցակցին և գոլ խփել։
Ես սիրում եմ աշխատել մարտավարության վրա՝ փորձելով հնարավորինս քիչ շանսեր տալ մրցակցին, և միշտ փորձում եմ ոգեշնչել իմ թիմակիցներին, աշխատել պաշտպանությունում, քանի որ դա ամենապարզ բանն է թվում, բայց ամենադժվարն է ցանկացած խաղացողի հատկապես հարձակվողների համար: Բայց ինձ համար սա ամենակարևորն է, և սա է հաջողության գրավականը»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։