Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամը Ավստրիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի խաղից առաջ խոսել է իր մարզչական ոճի մասին։ Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։
«Ես հույսս դնում եմ իմ խաղային պրակտիկայի վրա, բայց այս դեպքում ադապտացիայի անհրաժեշտություն եղավ։
Ոչ թե խաղացողները պետք է հարմարվեն ինձ, այլ ես պետք է հարմարվեմ իմ խաղացողներին: Փորձում եմ հիշել, թե ինչ լավ ու դրական էի համարում իմ նախորդ մարզիչների աշխատանքն ու միևնույն ժամանակ ավելացնել իմ սեփական շունչը։ Եթե ես խոսում եմ խաղացողի հետ և ասում, որ հասկանում եմ, թե ինչ է նա զգում, դա այն պատճառով է, որ ես էլ, գւոցե, նույն իրավիճակում եմ եղել: Մյուս կողմից, ես երբեք չեմ անդրադառնա ինձ կամ չեմ համեմատի «ինձ այն ժամանակվա» հետ։ Սա իմ կյանքը չէ, իմ պատմությունը չէ, իսկ ամենակարևորը խաղացողներն են ու ներկա պահը»,- Դեշամի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։