Լրացել է «Ալաշկերտի» ու գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի պայմանագրի ժամկետը։ Կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վահե Գևորգյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2022 թվականի դեկտեմբերին։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Վահե Գևորգյանին կատարած աշխատանքի համար ու մաղթել հաջողություն հետագա կարիերայում։