Մյունխենի (Գերմանիա) «Ալիանց Արենա» մարզադաշտում ընթանում է 2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի՝ Ռումինիա-Ուկրաինա հանդիպումը:
Առաջին խաղակեսից հետո նոմինալ դաշտի տերերը նվազագույն հաշվով առջևում են: 31-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Նիկոլաե Ստանչուն՝ ուկրաինացիների դարպասապահ Անդրեյ Լունինի սխալից հետո:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ում Ռումինիայի և Ուկրաինայի հավաքականները հանդես են գալիս E խմբում: Միևնույն խմբում են ընդգրկված նաև Բելգիայի և Սլովակիայի հավաքականները: