Շվեյցարիայի Նյոն քաղաքում այսօր տեղի է ունեցել Կոնֆերենցիաների լիգայի 2024/25թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Ըստ ՈւԵՖԱ-ի դասակարգման, «Ուրարտուն» ընդգրկված է 3-րդ խմբի թիմերի զամբյուղում, որտեղ մեր թիմի հավանական մրցակիցներն են՝ բելառուսական «Տորպեդոն», ղազախական «Ակտոբեն», մալթական «Մարսշալոկը», Մոնտենեգրոյի «Մորնարը», և էստոնական «Թալիննա Կալևը»։