Անգլիայի հավաքականի կիսապաշտպանը պատմություն է կերտել Եվրոպայի առաջնությունում Եվրո-2020-ի Սերբիայի դեմ խաղում, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ 20-ամյա Բելինգհեմը ոչ միայն խփեց հանդիպման միակ գոլը, այլև դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով խաղացել է Եվրոպայի երկու առաջնություններում:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Գերմանիայի հավաքականից Ջամալ Մուսիալային, որը տևեց ընդամենը երկու օր։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր Սերբիայի ընտրանուն՝ 1-0 հաշվով։