Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպումից առաջ ասել է, թե ինչ է մտածում Ֆրանսիայի հավաքականի մասին։
«Սպասում ենք մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկի դեմ խաղին։ Նրանք հրաշալի հարձակման գիծ ունեն։
Մենք պետք է խաղանք մեր ուժերի առավելագույն չափով։ Խաղացողները պետք է վստահ լինեն իրենց վրա»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիան այսօր՝ հունիսի 17-ին կխաղա Ավստրիայի հետ։ Խաղի սկիզբը՝ 23։00-ին։