Կիրակի օրը՝ հունիսի 16-ին, կայացավ 2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի Սերբիա — Անգլիա հանդիպումը։
C խմբի հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ անգլիացիների։ Միակ գոլը խփեց Ջուդ Բելինգհեմը։ Խաղի ժամանակ նա 20 տարեկան 353 օրական էր։
Բելինգհեմը դարձավ երրորդ ամենաերիտասարդ անգլիացին, ով գոլ խփեց Եվրո-ում: Միայն Մայքլ Օուենը Եվրո-2000-ում (20 տարեկան) և Ուեյն Ռունին Եվրո-2004-ում (18 տարեկան) ավելի երիտասարդ էին:
Հիշեցնենք, որ Բելինգհեմը ճանաչվել է Սերբիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։