Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը սահմանել է ազգային հավաքականի ռեկորդ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հանդիպումների քանակով՝ հայտնվելով Սերբիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի խաղի մեկնարկային կազմում (1-0):
Այս խաղը Քեյնի համար 23-րդն էր խոշոր մրցաշարերում։
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Չելսիի», «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Էշլի Քոուլին։
Եվրո-2024-ը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը: Սերբիայից ու Անգլիայից բացի C խմբում են նաև Սլովենիան ու Դանիան։