Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ճանաչվել է Եվրո-2024-ի առաջին տուրի՝ Սլովենիայի հետ հանդիպման լավագույն խաղացող (1:1)
32-ամյա դանիացին դարձավ իր թիմի միակ գոլի հեղինակը։
C խմբում հաջորդ խաղում Սլովենիան հունիսի 20-ին կխաղա Սերբիայի հետ, իսկ Դանիան նույն օրը կհանդիպի Անգլիայի հետ։