«Միլանի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կական կարծիք է հայտնել «սերուցքայինների» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղամակարդակի մասին։
«Բելինգհեմն անհավանական է: Նա շատ լավ խաղացող է, շատ երիտասարդ է, բայց խաղադաշտում հասուն տեսք ունի: Նա լավ է կարդում խաղը և կարծես այնքան էլ չի նյարդայնանում, ինչպես կարելի է սպասել նրա տարիքի խաղացողից: Նա հեռուն կգնա և, իհարկե, կպայքարի տարվա լավագույն խաղացողի կոչման և «Ոսկե գնդակի» համար»,- Կակայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ 20-ամյա Բելինգհեմը «Ռեալի» կազմում 2023/2024 մրցաշրջանում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ 20-ամյա ֆուտբոլիստն ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերին՝ Իռլանդիայի հավաքականի հետ տնային խաղում (3:0): Բելինգհեմը ներկայում 29 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: